24.11.2024
Մաքսավորները 600 հազար դոլար արժողությամբ մաքսանենգ հեռախոսների խմբաքանակ են ձերբակալել
prev Նախորդ նորություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում ասված է.


«Ձերդ Գերազանցություն,


Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ, Ավստրալիայի կառավարությանը և ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:


Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև 30 տարի առաջ հաստատված միջպետական բարեկամական հարաբերություններն անցած տարիների ընթացքում ունեցել են հաստատուն ընթացք, ակտիվացել են երկկողմ փոխանակումները, ընդլայնվել է համագործակցությունը միջազգային ասպարեզում: Հայ-ավստրալիական կապերի ամրապնդման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև Ավստրալիայի հայերը, որոնք յուրահատուկ մշակութային կամուրջ են հանդիսանում հայ-ավստրալիական միջմարդկային փոխանակումներում:


Վստահ եմ, որ համագործակցությունը Հայաստանի և Ավստրալիայի միջև հետագայում ևս կզարգանա և կընդլայնվի՝ ի շահ մեր ժողովուրդների:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն:


Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: