25.11.2024
Ադրբեջանն ու Թուրքիան չեն մարսելու իրենց հավակնությունների արգելակումը. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Էրդողանն ու Ալիևը չեն կարողանում համակերպվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ. կարծիք

Թուրքական աշխարհը չի ցանկանում հաշտվել Ղազախստանում իր նվաստացման հետ։ Էրդողանն ու Ալիևը պարզապես չեն կարող հաշտվել իրենց ինքնասիրությանը հասցված ուժգին հարվածի, ինչպես նաև Հայաստանի դերի հետ՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, որը զորքեր է մտցրել Ղազախստան։


Այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ սկսված ինտենսիվ փոխհրաձգությանը։


«Կարծես թե բոլորն ամեն ինչ հասկանում են` թյուրքական աշխարհը չի ցանկանում հանդուրժել իր ստորացումը Ղազախստանում: Էրդողանն ու Ալիևը պարզպես ոռնում են իրենց ինքնասիրությանը հասցված այն հարվածի ցավից, որ հենց Հայաստանն է Ղազախստան զորք ուղարկած ՀԱՊԿ-ի նախագահող երկիրը: Ախր իրենք արդեն հաղթել էին մեզ: Ախր իրենք արդեն ստիպել էին Նիկոլին դավաճանել սեփական երկրին ու ժողովրդին և կապիտուլյացիայի խայտառակ թուղթ ստորագրել: Ու հիմա այսպե՞ս:


Պարզ չի՞, որ այդ երկու տականքը փորձելու են մուռ հանել: Պարզ չի՞, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանին «իր տեղը» ցույց տան: Ու պարզ չի՞, որ այդպես վարվելով հաջողության հասնելու նրանք ընդամենը մեկ երաշխիք ունեն` այն, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել երկիրը կապիտուլյացրած ստորը:


Սա օրինաչափություն է: Թե թուրքիայում կայծակը խփի ու 10 ոչխար սատկացնի, գալու են ու նորից մեզանից մուռ հանեն: Ինչ ուզում է լինի, մեր հաշվին են ինքնահաստատվելու: Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը վարչապետ է: Ցավոք, սա է դառը ճշմարտությունը», - ասված է Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառման մեջ: