25.11.2024
Էրդողանն ու Ալիևը չեն կարողանում համակերպվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ. կարծիք
prev Նախորդ նորություն

Փաշինյանն արդեն գրեթե 100 տոկոսով բավարարել է Անկարայի պահանջները. կարծիք

Կարելի է շատ բան ասել այն մասին, թե այսօր ինչ է կատարվում Ադրբեջանի հետ սահմանին։ Մեղադրել Բաքվին և Անկարային ագրեսիայի մեջ և հիմնավորել դա նրանով, որ Անկարան պատասխանում է Ռուսաստանին իր զորքերը Ղազախստան մտցնելուն, կամ նրանով, որ շուտով Երևանի և Անկարայի միջև բանակցությունների առաջին փուլն է մեկնարկում և «ինքնաձիգի փողի» տակ հայկական իշխանությանը ստիպում են առավել զիջող լինել:


Այս մասին գրում է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն իր Telegram-ալիքում։


«Այդ ամենը ճիշտ կլինի, ինչպես նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական այլընտրանքը ստեղծելը շատ հեշտ է։ Աշխարհի ցանկացած կետում հեշտ է ստեղծել այդ պատերազմը տանուլ տված, պատերազմ հրահրած իշխանության այլընտրանք, սոցիալական արդարության վերականգնման կարգախոսների ներքո եկած, բայց միայն անձնական եկամուտն ավելացրած իշխանության այլընտրանքը։ Հեշտ է նման իշխանության այլընտրանքը ստեղծել, այլ ոչ թե սպասել, թե երբ «ամեն ինչ այնքան վատ կլինի, որ ժողովուրդն ինքը կազմաքանդի Նիկոլին և կմնա ուղղակի վերցնել իշխանությունը փողոցից։


Երբեք անկախ Հայաստանի պատմության մեջ «տեղերում» կենտրոնական իշխանությանը նման հաադրություն չեն ցուցաբերել, ինչպես ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ։ Բայց խնդիրն այն է, որ ընդդիմությունը տեղի բնակիչներին մենակ է թողել «մարդակեր իշխանության» հետ։ Դրան ավելացրեք նաև ահասարսուռ արտաքին քաղաքական իրավիճակը, և պատկերն ամբողջական կդառնա։


Հայկական պետականությունը իշխանության ջանքերով և ընդդիմության թողտվությամբ ցրվում է, և այն, ինչ մենք տեսել և գիտեինք վերջին 30 տարիների ընթացքում դադարում է գոյություն ունենալ։


Փաշինյանն արդեն գրեթե 100 տոկոսով բավարարել է Անկարայի պահանջները։ Արցախիц պաշտոնական հրաժարումը, Ադրբեջանի կողմից դրա ճանաչումը միշտ եղել է Թուրքիայի գլխավոր նախապայմանը։ Դա Բաքվին և Անկարային հնարավորություն է տալիս ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես փակելու համար։


Փաշինյանի թուրքամետ գիծը նաև Թուրքիային հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերջնականապես դուրս մղել մեր տարածաշրջանից և այստեղ հաստատել թուրքական գերիշխանությունը։


Ամեն ինչ ավելի քան ակնհայտ է։ Կողմերը խաղում բաց քարտերով: Բոլորը փորձում են պաշտպանել իրենց շահերը և դա անում են բացառապես Հայաստանի և նրա քաղաքացիների հաշվին, քանի որ այն մարդը, ով կոչված էր պաշտպանելու Հայաստանի շահերը, ինքն է գործում այդ շահերի դեմ՝ հանուն անձնական շահի։ Դա, իր հերթին, գործընթացի վերջնական կետում կհանգեցնի ինքնուրույնության ու պետականության լիակատար կորստի։


Չհասկանալ դա՝ նշանակում է վտանգավոր լինել հասարակության համար։ Իսկ այսօրվա աղետը Գեղարքունիքում միայն Հայաստանի համար նախատեսված դժոխքի մի փոքր մասն է։ Իսկ նրանք, ովքեր կրկին "գոռում են ՀԱՊԿ-ի մասին" պետք է մի բան իմանան՝ ամեն ինչ անցել է այն գիծը, երբ նոր զորքերը կմտնեն Հայաստան։ Մնացել է ուղղակի մի քիչ համբերել, և այդ ժամանակ կիմանանք, թե հենց այդ զորքերն են լինելու», - գրել է նա։