24.11.2024
Առողջապահության նախարարին թույլ չեն տվել մտնել գրավված ՊՊԾ գնդի տարածք
prev Նախորդ նորություն

Հակառակորդը Թալիշի ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 24 անգամ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում ենք, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց, իսկ շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ):

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: