24.11.2024
Հակառակորդը Թալիշի ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ
prev Նախորդ նորություն

Սարգսյանը պահպանեց իշխանությունը, բայց հակաճգնաժամային գործողությունների պահանջը մնում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պահպանեց իշխանությունը: Ակնհայտ է, որ Երևանում ՊՊԾ-ի գնդի գրավման հանգուցալուծումը ժամանակի հարց է: Նախագահն իրավունք ուներ գնալ ծայրահեղականների պահանջին ընդառաջ միայն համազգային ելույթի դեպքում: Ցանկացած պարագայում ստեղծվում է նախադեպ, որը կազմաքանդիչ է հայկական պետականության համար և վտանգավոր նաև տարածաշրջանի համար:

Սակայն այսօրվա վտանգի չեզոքացմամբ ՀՀ իշխանությունները սահմանափակվել չեն կարող: Աքսիոմատիկ է, որ եթե երկրում տանելի իրավիճակ լիներ, ծայրահեղականները չէին գնա գրավմանը՝ համաժողովրդական աջակցություն ակնկալելով, փոխանցում է ng.ru կայքը:

Երբ մարդիկ զանգվածաբար տոմսեր են գնում և լքում են հայրենիքը, իսկ մյուսները դա չեն անում գումարներ չունենալու պատճատով, դա խոսում է պետականության խոր անկման մասին: Եվ այդ ֆոնին Լեռնային Ղարաբաղի շորջ բուֆերային գոտու հանձնման մասին լուրերը լավ հող էին այսպիսի պայթյունի համար:

ՀՀ նախագահի համար դա նորություն չէ:Սարգսյանը գլխավորել է ՀՀ-ը շատ բարդ ժամանակաշրջանում: Նրա հաղթանակը 2008թ.-ի ընտրություններում չէր ընկալվել, որպես անխոս լեգիտիմ: Այն ուղեկցվել էր անկարգություններով և մարդկանց սպանություններով: Նա առաջին իսկ օրվանից ստիպված է եղել պայքարել իշխանության պահպանման համար, իսկ այդ խնդիրը բարդանում էր արտաքին գործոնների պատճառով:

Հասարակությունը, սակայն, արդեն չի բավարարվի իշխանությունների հերթական հայտարարություններով: Առաջացել է հակաճգնաժամային պլանի անհրաժեշտությունը՝ համապարփակ ճանապարհային քարտեզի: Հարցեր են առաջանում՝ բուֆերային գոտին հանձնվելու է, կբարելավի արդյոք սոցիալական դրությունը, կապամոնտաժվեն արհեստական մենաշնորհները: Այդ խնդիրներ իշխանությունները պետք է լուծեն: