5.04.2026
ՔՊ-ն կրկին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու չի առաջադրել
prev Նախորդ նորություն

Արցախը հայկական, հարատև պահելու հիմնական նախապայմանը այստեղ ապրելն ու արարելն է. նախագահ

Արցախում տարին ավարտում են առաջին մեծ բնակարանամուտով:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


««Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով զոհված հարազատ ունեցող, տեղահանված և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող առաջին ընտանիքները Ստեփանակերտի նորակառույց թաղամասում ստացել են կահավորված բնակարաններ՝ այսպիսով տալով մեծ ծրագրի պաշտոնական մեկնարկը: Առաջիկա օրերին և գալիք տարիներին այսօրինակ արարողությունները դառնալու են հաճախակի:


Արցախը հայկական ու հարատև պահելու հիմնական նախապայմանը մեր այստեղ ապրելն ու արարելն է: Ուստի, մեր հայրենի հողում տուն կառուցելու ԱՀ կառավարության ծրագիրը միայն ընդլայնվելու է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՀ կառավարության և համայն հայության աջակցությամբ», - հայտարարել է Հարությունյանը:


 


 


 

ՊԵԿ-ը նախատեսում է 2021թ․ եզրափակել բյուջեի եկամուտների բարձր ցուցանիշներով
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար