13.07.2025
Արցախը հայկական, հարատև պահելու հիմնական նախապայմանը այստեղ ապրելն ու արարելն է. նախագահ
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը նախատեսում է 2021թ․ եզրափակել բյուջեի եկամուտների բարձր ցուցանիշներով

Պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականն ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ: Տարին հատկանշվել է հարկային ոլորտում իրականացված արդյունավետ վարչարարությամբ, մաքսային գործընթացների պարզեցմամբ և թվայնացմամբ։


ՊԵԿ-ից հայտնում են, որ սպասված փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների, ակտիվ է եղել հարկ վճարողների հետ երկխոսությունը։ Կոմիտեն հետևողական է եղել նաև հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում։ Մեծածավալ աշխատանք է տարվել միջազգային գործընկերների հետ․ մշակվել են փոխգործակցության ծրագրեր։


Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է 2021թ․ եզրափակել պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներով։


Տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին մանրամասն՝ ամփոփիչ տեսանյութում։

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ