Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին թեկնածու չի առաջադրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտահերթ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշել է, որ «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքի պահանջներին համապատասխան հանձնաժողովն արտահերթ նիստեր կհրավիրի այնքան ժամանակ, քանի դեռ ՔՊ-ն չի կողմնորոշվել փոխնախագահի պաշտոնի թեկնածության հարցում:
Հանձնաժողովի անդամները «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքներից բոյկոտում են հանձնաժողովի՝ նախագահի տեղակալի ընտրության հարցով հրավիրված նիստերը: Հանձնաժողովի այսօրվա նիստին, սակայն, բացակայել են և ՔՊ ներկայացուցիչները՝ Վահագն Ալեքսանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և Հայկ Սարգսյանը։ Հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա էին միայն Անդրանիկ, Քոչարյան Արմեն Խաչատրյանը և Գուրգեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանի ձեւավորման պահից պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը չի կարող ընտրել նախագահի տեղակալ:
Հանձնաժողովի փոխնախագահները պետք է ընտրեին «Հայաստան» դաշինքի քվոտայով։ Սակայն դաշինքը պնդում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին միաձայն դեմ են հանդես գալիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր անդամները: Ղազինյանի թեկնածությունն առաջադրելով 15 անգամ՝ «Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ շարունակելու է պնդել Ղազինյանի թեկնածությունը, քանի դեռ իշխող ուժը չի փոխել իր դիրքորոշումը։
Դաշինքը հայտարարել է, որ «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքով չի նախատեսվում կրկին առաջադրված թեկնածության պարտադիր հաստատման պահանջը: Այդ իսկ պատճառով, բոյկոտելով հանձնաժողովի նիստը, «Հայաստան» խմբակցությունը գրավոր ծանուցում չի ուղարկել հանձնաժողովին՝ նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջադրվող թեկնածության մասին։
Իշխող ՔՊ խմբակցությունում դա ընկալվել է որպես թեկնածու չառաջադրվելու մերժում եւ հայտարարել, որ օրենքի համաձայն առաջադրման իրավունքն անցնում է խորհրդարանական մեծամասնությանը: Այնուամենայնիվ, իշխող կուսակցությունում արդեն երեք անգամ ձեռնպահ են մնում թեկնածություն առաջադրելուց։
Անցած շաբաթ կայացած նիստում հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ՔՊ խմբակցությունն անպայման թեկնածու կառաջադրի իր անդամների թվից արդեն հաջորդ նիստում, սակայն, ըստ ամենայնի, ՔՊ-ում որոշել են ձեռնպահ մնալ այդ քայլից մինչեւ ամանորյա տոները: