1.05.2025
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
prev Նախորդ նորություն

Հայկ Մարությանը և «Իմ քայլի» մի քանի անդամներ մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեձցնելու մասին:


Այդ մասին դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին: Նա շարունակելու է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքը:


Սարսգյանը նաև հավելել է, որ  «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի և Գայանե Վարդանյանի մանդատները տրվել են ընտրացուցակի հաջորդ թեկնածուներ Միսակ Սարգսյանին և Գառնիկ Վարդանյանին:


 


 

ՔՊ-ն կրկին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու չի առաջադրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով