23.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. 109 նոր դեպք և 7 մահ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Գորիսի համայնքապետը կմնա կալանքի տակ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։


Նշենք, որ պաշտպանները որպես գրավի չափ սահմանել էին 30 մլն դրամը։ Նախորդ դատական նիստին Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը, ում ցուցմունքը Առուշ Առուշանյանին կալանավորելու հիմք էր հանդիսացել, հայտարարել էր, որ հրաժարվում իր մեղադրական բնույթի ցուցմունքից: Ավետյանը հայտարարել էր, որ սուտ ցուցմունք է տվել, քանի որ "հոգեբանորեն ճնշված է եղել Աբովյան քրեակատարողականում", բայց իրեն չեն ճնշել այդպիսի ցուցմունք տալու համար։


Հիշեցնենք, Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:


Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։