25.11.2024
Պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում. ՊՆ
prev Նախորդ նորություն

Մենք չենք կարող ռուսներից պահանջել, որ նրանք ավելի շատ հայեր լինեն, քան մենք. Քոչարյան

Անհասկանալի է ոչ տրամաբանությունը, ոչ էլ գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության ուղղությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։


Քոչարյանը քննադատել է իշխանություններին՝ այս տարվա դեկտեմբերին Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված Ժողովրդավարության գագաթնաժողովում մասնակցության համար։ Նա հարց տվեց, թե որքանով էր տրամաբանական հայկական կողմի մասնակցությունը համաժողովին, որի մասին բազմիցս ասվել է, որ այն ուղղված է Ռուսաստանի և Չինաստանի դեմ։


«Արժեր արդյոք մասնակցել նման գագաթնաժողովին՝ հանուն երեք րոպեանոց բացարձակապես անիմաստ ելույթի։ Առավել եւս, ակնհայտ է, որ այն կազմակերպվել է մեր ռազմավարական դաշնակցի՝ մի երկրի դեմ, որը խաղաղապահներ է ուղարկել եւ պաշտպանում է քո որոշ սահմաններ, թեեւ պարտավոր չէ դա անել», - հայտարարել է երկրորդ նախագահը։ Նա նշել է, որ նույնիսկ ԱՄՆ-ի փորձագիտական հանրությունը մեծ վերապահումներով է վերաբերվել այդ գագաթաժողովին, իսկ ահա Հայաստանը «գլխով է քցել»՝ ներկայանալու համար նշաձող ստանալու համար։


Նա վստահ է, որ եթե Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայությունը սրվի և ավելի արմատական դրսևորումներ ստանա, Հայաստանը պարզապես կվառեն՝ հատկապես հաշվի առնելով անվտանգության հարցերի չլուծված լինելը։


Քոչարյանը հավելել է, որ այժմ Ռուսաստանին փորձում են դուրս մղել տարածաշրջանից կամ զգալիորեն նվազեցնել Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում: Նա նշել է, որ երկար ժամանակ Ռուսաստանը փորձում էր հավասար տարածություն պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ հույս ունենալով պահպանել իր ազդեցությունը Բաքվի վրա։ Սակայն, շարունակեց նա, պատերազմից հետո իրավիճակը Հարավային Կովկասում փոխվել է։


«Այժմ տարածաշրջանում տեղի է ունենում վերաձևակերպման գործընթաց։ Ձևավորվել է Թուրքիա-Ադրբեջան ներկայիս տանդեմը։ Նման պայմաններում Հայաստանից և Ադրբեջանից հավասար հեռավորության պահպանումը բարդացել Է Ռուսաստանի համար, անհասկանալի է դարձել Հայաստանի համար, և երկարաժամկետ հեռանկարում ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Առայժմ ձեւաչափը չի փոխվել, բայց այն կարող է փոխվել։ Ռուսաստանի համար ավելի բարդ է դարձել, քանի որ տարածաշրջանում տարիներ շարունակ վարվող հավասարակշռված քաղաքականության մեջ նոր տարր է առաջ եկել, և նրանք դեռ չեն ադապտացրել իրենց գործունեությունը։ Թուրքիայի ազդեցությունն աճել է եւ դեռ աճելու է», - նշել է Քոչարյանը։ Հայաստանի երկրորդ նախագահը կարծում է, որ, հնարավոր է, Ռուսաստանի ԱԳՆ-ն գտնվում է նոր ռազմավարության մշակման գործընթացում։


«Բայց մենք չենք կարող Ռուսաստանից պահանջել, որ նրանք ավելի շատ հայ լինեն, քան մենք։ Մենք, որպես դաշնակիցներ, չպետք է կորցնեինք մեր կարգավիճակը տարածաշրջանում։ Մենք կորցրեցինք առավել մարտունակ բանակ ունեցող երկրի կարգավիճակը։ Ամեն քայլափոխի մենք պաշտպանության կարիք ունենք, իսկ դա նշանակում է, որ մեր ձայնը նվազել է, մեր կշիռը նվազել է», - նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ այս ֆոնին Երեւանը ինչ-որ անհասկանալի ձեւաչափերի մեջ է մտնում։