25.11.2024
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը. օրակարգում քաղաքապետի հրաժարականն է
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը» Հայկ Մարությանի հրաժարականի պահանջի մասին. ոչ մի անձնական բան չկա

Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու որոշումը «Իմ քայլը» խմբակցության համար հեշտ չի եղել, բայց այդ որոշումը անհրաժեշտություն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով Երեւանի ավագանու արտահերթ նիստում, որը հրավիրվել էր քաղաքապետին անվստահություն հայտնելու նպատակով, հայտարարել է Արմեն Գալջյանը։


Նա շնորհակալություն է հայտնել քաղաքապետին կատարած աշխատանքի համար և հայտարարել, որ այդ բարդ որոշումը անհրաժեշտություն էր՝ հաշվի առնելով քաղաքապետի և ավագանու միջև առաջացած ճգնաժամը։ Նա գործընկերներին կոչ է արել չձևավորել իրենց ելույթները, քանի որ «անձամբ Հայկ Մարությանի նկատմամբ ոչ մի հակակրանք մենք չունենք»։ «Մարությանի հետ ոչ մի անձնական խնդիր չկա, այդ գործընթացը բացառապես երկու ինստիտուտների բախումների հետևանք է», - վստահեցրեց ավագանու անդամը:


Գալջյանը նշել է, որ ԶԼՄ-ներում եւ որոշ հրապարակային հայտարարություններում ակտիվորեն առաջ է գնում այն թեզը, որ այդ գործընթացի հիմքը դարձել է Մարությանի՝ իշխող կուսակցության կազմից դուրս գալը։ «Սակայն իրականում դա միայն առիթ հանդիսացավ այդ ճգնաժամի ձևավորման համար։ Քանի որ արդեն մեկ տարի է, ինչ մենք աշխատում ենք նման պայմաններում, աշխատել դժվար է դարձել, բայց էությունն այն է, որ այս իրավիճակը մեզ թույլ չի տա արդյունավետ աշխատել հաջորդ երկու տարում», - նշել է Գալջյանը։


Նա ընդգծել է, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը, որը նույնպես այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ չէ: «Այս հանգամանքը հաստատում է, որ մեր քայլերը կոչված չեն որեւէ կուսակցական խնդիր լուծելու»,-հավաստիացրեց Գալջյանը: