«Իմ քայլը»-ում բացատրել են՝ ինչու Երևանում արտահերթ ընտրություններ չեն անցկացնում
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը քաղաքապետի և ավագանու միջև ստեղծված ճգնաժամը լուծելու համար «Իմ քայլը» խմբակցությունում նպատակահարմար չեն համարում։
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, «Իմ քայլը» խմբակցության անունից հանդես գալով խորհրդի անդամ Արմեն Գալջյանը նշել է, որ ներկայումս շատ է խոսվում Երեւանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Սակայն, հաշվի առնելով գործող օրենսդրությունը, դա հնարավոր է միայն երկու սցենարների. առաջին սցենարի համաձայն՝ քաղաքապետը հրաժարական է տալիս, իսկ խորհուրդը նոր քաղաքապետ չի ընտրում, ինչը ներկա իրավիճակում անհնար է, քանի որ գործող քաղաքապետը հրաժարական չի տվել։
Երկրորդ սցենարը նախատեսում է Երևանի ավագանու լուծարում այն դեպքում, եթե երեք ամսվա ընթացքում Խորհուրդը նիստեր չի անցկացնում։ «Կարծում եմ, որ երկրորդ տարբերակը խիստ բացասաբար կանդրադառնա քաղաքի վրա։ Չէ որ մենք բոլորս հասկանում ենք, թե նման իրավիճակը ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Քաղաքի զարգացումը պարզապես կանգ կառնի», - հայտարարել է Գալջյանը։
Այդ իսկ պատճառով, եթե հնարավորություն կա կարգավորել ստեղծված ճգնաժամը գործող ավագանու շրջանակներում, ապա այդ հնարավորությունից պետք է օգտվել՝ մայրաքաղաքը լրացուցիչ ցնցումների չենթարկելով։