Փորձագետները ՀԿ-ների վերահսկողության միջազգային փորձի մասին
Վերջին շրջանում շատ է խոսվում ՀԿ-ի վերահսկողությանն ուղղված օրենսդրությունից: «Նորավանք» կենտրոնի Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետները նշում են, որ դա նոր երևույթ չէ և ՀԿ-ի վերահսկողության օրենքի նախատիպը գոյություն ուներ Մեծ Բրիտանիայում 19-րդ դարում:
«Տեղեկատվական ներգործության նոր մեթոդները (հետխորհրդային պետությունների օրինակով)» կոնֆերանսի ժամանակ նրանք նշեցին, որ օրենսդրության կողմնակիցները նշում են, որ արտերկրից ֆինասնավորումը նպատակ ունի վերահսկողություն հաստատել պետության կառավարման գործընթացի վրա: Հետևաբար, ՀԿ-ները, հիմնադրամները և ԶԼՄ-ները, որոնք ֆինանսավորվում են արտերկրից, զբաղվում են ներքաղաքական գործունեությամբ կամ օտաերկրյա գործակալներ են:
«Նորավանքի» Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մարիամ Խալաթյանը նշեց, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը ուղեկցվել է կողմ և դեմ ճամբարների ձևավորմամբ: Առաջինում նշում են, որ օտաերկրյա ֆինանսավորումը կապված է երկրի կառավարման գործում օտարերկրյա միջամտության հետ: Երկրորդ խմբի ներկայացուցիչներին մտահոգում է գործակալ բառի կիրառումը, բացի այդ, օտարերկրյա ֆինանսավորման բացառումը կարող է հանգեցնել այդ ՀԿ-ների գործունեության դադարեցմանը:
Նրա խոսքով, ՀԿ-ների վերահսկողության ամենահին և թափանցիկ համակարգը գործում է Մեծ Բրիտանիայում՝ Charitable Trusts Act-ը կարգավորում է բարեգործական գործունեությունը: ԱՄՆ-ում Օտարերկյա գործակալների մասին օրենքը գործում է 1938թ.-ից: Ըստ այդ օրենքի, օտարերկրյա գործակալները պետք է ԱՄՆ-ի կառավարությանը ներկայացնեն իրենց գործունեության և ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկատվություն:
FARA-ի պաշտոնական կայքի համաձայն, ԱՄՆ-ում գործում է 493 օտարերկրյա գործակալ:
2012թ.-ին ՌԴ Պետդումայի կողմից ընդունված օրենքում նշված է, որ օտարերկրյա ֆինանսավորում ստացող քաղաքական գործունեություն ծավալող կազմակարերպությունները պետք է գրանցվեն որպես օտարերկրյա գործակալ: 2016թ.-ին օրենքում փոփոխություններ են մտցվել և ըստ դրանց, օտարերկրյա գործակալ ձևակերպումը չի տարածվում բարեգործական հիմնադրամների և մշակութային կազմակերպությունների վրա:ՌԴ-ում գործում է 123 օտարերկրյա գործակալ:
AFP-ի տվյալներով Չինաստանում գործում է մոտ հազար օտարերկրյա ՀԿ-ներ: Չինաստանում խստացվել է այդ երկրի տարածքում օտարերկրյա կազմակերպությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունը:
Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցի, Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության, «Կովկասյան համագործակցություն»ոչ առևտրային գործընկերության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից: