Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետ «Իսլամական պետությունը» կայուն սպառնալիք կներկայացնի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը` նշելով, որ խմբավորումը կպահպանի առաջնորդներին, մարտիկներին, միջնորդներին եւ ռեսուրսները, որոնք կխթանեն նրա սպառնացող գործունեությունը, հաղորդում է Reuters-ը:«Մենք պետք է ճնշում գործադրենք այդ ցանցի վրա… նրանք կարող են վերադառնալ, եթե մենք չանենք այդ», - Սենատում լսումների ժամանակ ասել է Վոթելը: Նա հավելել է, որ ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքը կրճատվել է մինչեւ 5180 հա եւ նախքան ամերիկյան զորքերի դուրսբերումը կվերահսկվի ԱՄՆ-ի աջակցած ուժերի կողմից: