ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայցուցիչ Մարիա Զախարովան Թրամփի հայտարարությունները Վենեսուելայի մասին շանտաժ է որակել: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Թրամփն ավելի վաղ ասել է, որ ԱՄՆ-ը Վենեսուելայում հնարավոր է համարում բոլոր տարբերակները և սպառանցել երկրի զինվորականներին` ասելով, որ Մադուրոյին պաշտպանելու դեպքում, նրանք կարող են ամեն ինչ կորցնել: «Շանտաժը որպես Վենեսուելայի ժողովրդին «ժողովրադավարություն» վերադարձնելու միջոց», - գրել է Զախարովան: