5.08.2025
Իրաքը մեկնարկային հարթակ չի լինի մեկ այլ երկրի վնաս հասցնելու համար. Ալի ալ Սիստանի
07.02.2019
Իրաքը մեկնարկային հարթակ չի լինի մեկ այլ երկրի վնաս հասցնելու համար. Ալի ալ Սիստանի

Իրաքը հրաժարվում է մեկնարկային հարթակ լինել ցանկացած այլ երկրի վնաս հասցնելու համար: Այս մասին ասել է այաթոլա, Իրաքի շիաների հոգեւոր առաջնորդ Ալի ալ Սիստանին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա Իրաքում ռազմական ներկայությունը պահպանում է Իրանին հետեւելու համար, հաղորդում է AP-ն:Իրաքը ձգտում է բոլոր հարեւանենրի հետ հավասարակշռված եւ լավ հարաբերությունների՝ փոխադարձ շահերի հիման վրա եւ առանց ներքին գործերին միջամտելու, ասել է ալ Սիստանին:Եվ Իրաքի նախագահը, եւ վարչապետը, քննադատել են Թրամփի հայտարարությունը, որն առաջացրել էր իրաքցի քաղաքական գործիչների զայրույթը եւ ավելի սաստկացրել Իրաքի անհանգստությունը ԱՄՆ-ի երկարաժամկետ մտադրությունների առնչությամբ՝ հատկապես Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: