Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիան կակտիվացնի Իդլիբի հարցում իր ջանքերը և ամբողջությամբ կկատարի Սոչիում բանակցությունների շրջանակում իր վրա վերցրած պարտավորությունները: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հիշեցնենք, որ ՌԴ և Թուրքիայի նախագահների` Սչիում սեպտեմբերի 17-ին կայացած հանդիպման արդյունքում երկու երկրների ՊՆ ղեկավարները հուշագիր են ստորագրել Իդլիբի լարվածության թուլացման գոտում իրավիճակի կայունացման մասին և պայմանավորվել ապառազմականացված գոտի ստեղծել այնտեղ: