Իդլիբի` լարվածության թուլացման գոտում իրավիճակը շարունակում է լինել չափազանց վտանգավոր: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ընթացիկ իրավիճակը` Սիրիայում: Ընդհանուր առմամբ, իրավիճակ, այդ պետությունում մենք գնահատում ենք որպես կայուն: Լարվածության հիմնական օջախները պահպանվում են Իդլիբում` Սիրիայի հյուսիս-արևելքում, և հարավում: Չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվում լարվածության թուլացման գոտում»,- ասել է նա: