Ադրբեջանի և Պակիստանի միջև պատմականորեն ձևավորվել են բարեկամական հարաբերությունները՝չնայած աշխարհագրական հեռավորությանը: Այդ մասին հայտարարվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Պակիստանի իր գործընկեր Փերվեզ Հաթթագայի հանդիպմանը: Պակիստանցի նախարարը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդվել են: Կողմերը քննարկել են նաև ռազմական համագործակցությանը վերաբերվող հարցեր: