Ղազախստանի խորհրդարանը հաստատեց մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունեց Ղազախստանի սահմանադրության մեջ Նուրսուլթան Նազարբաևի պատվին արվող համապատասխան փոփոխությունը, որն առաջարկել էր նրան այդ պաշտոնում փոխարինած Քասիմ Ժոմարտ Տոկաևը: Հիշեցնենք, Նուրսուլթան Նազարբաևը նախօրեին հայտարարեց իր հրաժարականի մասին: