Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Ֆրանսիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային հիշեցրել է, որ իրանական միջուկային համաձայնագիրը չի արգելում Իրանին ուրան հարստացնել՝ հայտնում է Tasnim-ը։«Հիշեցնում եմ ՀՀԳԾ (Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագիր)-ի մեր գործընկերներին, որ Իրանի կողմից ուրանի հարստացման որեւէ արգելք չկա։ Ո՛չ այսօր, ո՛չ 2025թ․, ո՛չ հետագայում։ Եվրոպական գործընկերներին օգտակար կլինի կարդալ փաստաթուղթը, որը նրանք ստորագրել եւ խոստացել են պաշտպանել»,- Twitter-ում գրել է Զարիֆը։