Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան սկսել է նոր ԳՇ-ի շենքի շինարարությունը, որը կարող է մրցել ԱՄՆ-ի Պենտագոնի հետ: Ըստ նրա, իրենք հանձնարարական են ստացել նախագահից և այժմ աշխատում են այդ նախագծի վրա: Այս պահին ԳՇ-ն գտնվում է Անկարայի Չանկայա շրջանում՝կառավարական այլ շենքերի հետ միասին: