ԵՄ-ի կլիմայի հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն հայտարարել է, որ ԵՄ-ին մտահոգում են ԱՄՆ-ի նավթային պաատժամիջոցները Իրանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն: Նրա խոսքով` իրանական նավթի ներկրման էմբարգո նախատեսող պատժամիջոցները սպառնում են Թեհրանի հետ ատոմային համաձայնագրին: Բացի այդ` Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն պահանջել է, որ ԱՄՆ-ը վերանայի իր որոշումը Իրանի դեմ պատժամիջոցների հարցում: