Անկարան, Բաքուն և Մոսկվան փոխըմբռնման հուշագիր կստորագրեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով բեռնափոխադրումների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը: Հուշագիրը կստորագրվի այսօր Անկարայում՝ Թուրքիայի տրանսպորտի նախարարության, ՌԴ-ի երկաթգծերի և Ադրբեջանի երկաթգծերի ներկայացուցիչների մասնակցությամբ: