23.04.2025
Իրանը կարող է ընդամենը 4 օրում վերսկսել ուրանի հարստացման գործընթացը
prev Նախորդ նորություն

Le Figaro: Իրանն ընտրել է ԱՄՆ-ին պատասխանելու բազմափուլ տարբերակ

Իրանը դիստանցիա է պահում միջուկային համաձայնագրից, սակայն չի լքում այն: ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքից դուրս գալու և պահապանների գնդին ահաբեկիչների ցուցակում ընգրկելուն ի պատասխան Իրանը հայտարարել է, որ սկսում է չպահպանել ուրանի հարստացման հետ կապված իր պարտավորությունները, փոխանցում է Le Figaro-ն:

Փորձագետ Էլլի Հերանմայեն հայտարարել է, որ Իրանն ընտրել է ԱՄՆ-ին պատասխանելու բազմափուլ տարբերակ: Նրանք ցանկանում են մեղմացնել տնտեսական հետևանքները՝ ճնշումներ գործադրելով Եվրոպայի ու Չինաստանի վրա:

Իրանի նավթի արտահանման դեմ ուղղված պատժամիջոցներին զուգահեռ Թրափմը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի տնտեսության այլ ճյուղերի՝ երկաթի, պղնձի, ալյումինի արտահանման դեմ:

ԱՄՆ-ը Իրանի հետ պատերազմի չի ձգտում. Պոմպեո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան