ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը Իրանի տարածքում մետաղների հանքաարդյունահանման և արտադրության նկատմամբ սահմանափակումներ է մտցնում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան որոշումը:Փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումները վերաբերում են պողպատի, երկաթի, ալյումինի և պղնձի արտադրությանը:Թրամփը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ նաև այլ պատժամիջոցներ են պատրաստել, որոնք կկիրառվեն, եթե իրանական իշխանությունները «արմատապես չփոխեն իրենց վարքագիծը»: