SOCAR Turkiye Enerji ընկերությունը պլանավորում է 2023թ.-ին Թուրքիայում գործարկել նավթաքիմիական համալիր: Այդ մասին հայտարարել է SOCAR Turkiye Enerji-ի տնօրեն Վագիֆ Ալիևը: Նա նշել է, որ ընդհանուր ներդրումները նախագծի մեկ կազմում են 1.8 միլիարդ դոլար: Ըստ նրա, ծրագրի կյանքի կոչման համար ստեղծվելու է համատեղ ձեռնարկություն BP-ի հետ: Նրա խոսքով, նոր ձեռնարկության հիմնարկեքը կկայանա 2020թ.-ի սկզբին: