Սիրիական հակամարտությանը մասնակցության շնորհիվ ՌԴ-ն վերջ դրեց Մերձավոր Արևելքում արևմտյան երկրների ժամանակավոր գերիշխանությանը: Սիրիայում պատերազմը՝ազդարարեց ՌԴ-ի վերադարձը միջազգային թատերաբեմ, փոխանցում է Atlantico-ն: ՌԴ-ն ունի 2500 կմ-ոց սահման մահմեդական աշխարհի հետ և Կրեմլի համար կարևոր է, թե ինչ տրամադրություններ են տիրում ռուսաստանցի մահմեդականների շրջանում: ՌԴ-ն իրեն համարելով Բյուզանիայի հետնորդ միշտ էլ շահեր է ունեցել Լևանտի, Միջերկրական ծովի արևելքում: