Անկարան պլանովորում է թուրքական ռազմական արտադրության արտահանումը մինչև տարվա վերջ հասցնել 3 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: Նա նշել է որ, որ Թուրքիան նպատակ ունի իր ռազմական արտադրանքով դուրս գալ Հարավ-Արևելյան Ասիայի շուկաներ, մասնավորապես Մալազիա: Ըստ նրա, Անկարան ցանկանում է ներկայացված լինել Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Վիետնամի, Կամբոջայի, Մալազիայի շուկաներում: