25.11.2024
Թուրքիայում փորձարկել են մոդեռնիզացված SAHI 2019 BLOCK II թնդանոթը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն մտադիր է կոշտացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, որոնք կհարվածեն տնտեսության այն հատվածներին, որոնց տնտեսական սահմանափակող միջոցառումները չեն առնչվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի տնտեսության մեջ պահպանել «սառեցման ազդեցությունը»։


«Մենք ցանկանում ենք, որ բիզնեսը շարունակի մտածել՝ տվյալ պահին Իրանի հետ գործնական հարաբերություններ վարելը սարսափելի գաղափար է»,-ասել է ներկայացուցիչը։


Նա նշել է, որ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել այս տարվա մայիսին։