Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունները ցուցադրել են նախագահ Էրդողանի կողմից կառուցված կույր հավատի պատը սկսել է ճոճվել: Այդ մասին գրում է փորձագետ Սելիմ Քորուն New York Times-ի էջերում: Նա նշել է, որ Էրդողանը մասնակցում էր ընտրություններին անհավասար պայմաններով դնելով ընդդիմությանը՝ նրանց անվանելով ահաբեկիչների դաշնակիցներ: Ըստ նրա, Էրդողանն ու իր պահպանողական համախոհները քաղաքական դաշտում են հայտնվել 20 տարի առաջ: Տարիներ շարունակ Էրդողանը հաղթանակներ էր տանում Ստամբուլում և Անկարայում՝ցուցադրելով իր թիմը, որպես անկաշառ և արդարամիտ քաղաքական գործիչներ: