Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բախվելով խորը տնտեսական խնդիրների հետ փորձեց անցկացնել ՏԻՄ ընտրությունները շեշտը դնելով ազգային անվտանգության հարցերի վրա, սակայն սխալվեց: Այդ մասին հայտնում է Conversation-ը: Նշվում է, որ Էրդողանը հունիսին դառնալով Թուրքիայի նախագահ, փաստացի վերածվեց բռնապետի՝ առանց լուրջ զսպող և հավասարակշռող մեխանիզմերի: Փորձագետները նշում են, որ Էրդողանը փորձեց էլեկտորատի ուշադրությունը տնտեսական լուրջ խնդիրներից շեղել դեպի քաղաքական վախ և խուճապ: Էրդողանն քարոզարշավի ժամանակ շեշտը դրեց ահաբեկչության դեմ պայքարի և ազգային անվտանգության վրա: Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահի ազգային անվտանգության մասին կոչերը չեն ոգևորել ընտրողներին՝նրանք քվեարկել են ելնելով իրենց հացի խնդիրներից: