25.11.2024
Կլինեմ վարչապետ բոլորի համար. Նեթանյահու
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ԱԳՆ շանտաժը. եթե ԱՄՆ-ը «Պատրիոտ» չվաճառի, մենք Ս-400-ի նոր խմբաքանակ կգնենք

Անկարան կարող է շարունակել գնել ռուսական զենիթա-հրթիռային Ս-400 համալիրներ, եթե ԱՄՆ-ը հրաժարվի երկրին վաճառել «Պատրիոտ» համալիրները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:


«Եթե ԱՄՆ-ը չվաճառի մեզ «Պատրիոտ» համալիրները, ապա մենք կգնենք Ս-400-ի երկրորդ խմբաքանակը կամ ՀՕՊ այլ համակարգեր»,- ասել է նա` նշելով, որ ԱՄՆ-ը չի երաշխավորում, որ Թուրքիային իր ՀՕՊ համակարգերը կվաճառի:


ԱՄՆ փոխնախագահը զգուշացրել է Թուրքիային «անխոհեմ քայլեր չանել» Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Մայք Փենսը կոչ է արել Անկարային ընտրություն կատարել ՆԱՏՕ-ի և ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի միջև, ընդգծելով, որ դրանց ձեռքբերումը վտանգավոր է Հյուսիսատլանտյան դաշինքի համար:


«Թուրքիան պետք է ընտրի՝ մնում է պատմության մեջ ամենահաջողակ ռազմական կառույցի առանցքային գործընկե՞րը, թե՞ ուզում է վտանգի տակ դնել այդ գործընկերության անվտանգությունը անխոհեմ որոշումներով, որոնք սասանում են մեր դաշինքը», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:


Նրան պատասխանել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա հայտարարել էր, որ իր երկիրը թույլ չի տա Արևմուտքին իր հանդեպ կիրառել Ուկրաինայում գործող մեթոդները, գրում է politros.com-ը:


Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ռուսական C-400 համակարգերի մատակարարման մասին համաձայնագիրը ավարտված գործարք է համարել։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ էլ Ռուսաստանը չպետք է ստիպեն Թուրքիային ընտրություն կատարել իրենց միջև:


«Նման բան արեցին Ուկրաինայի հետ, և տեսեք, թե ինչ ստացվեց»,- ասել է Չավուշօղլուն։


Չնայած Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի նախազգուշացումներին՝ Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե ռուսական համակարգերի գնման շուրջ գործարքը կնքված է, ետդարձի ճանապարհ չկա: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում: