23.04.2025
Թուրքիայի ԱԳՆ շանտաժը. եթե ԱՄՆ-ը «Պատրիոտ» չվաճառի, մենք Ս-400-ի նոր խմբաքանակ կգնենք
prev Նախորդ նորություն

Նազարբաեւը Nur Otan-ին կոչ է արել անհապաղ նախագահի թեկնածու առաջադրել

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը գլխավորում է իշխող Nur Otan կուսակցությունը, վերջինիս կոչ է արել անհապաղ համագումար անցկացնել եւ նախագահական ընտրություններրին մասնակցելու համար թեկնածու առաջադրել, հաղորդում է Նազարբաեւի մամուլի ծառայությունը:

«Երեկ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, օգտագործելով իր օրինական իրավունքը, Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման մասին հրաման էր ստորագրել: Դրանք անհրաժեշտ են իշխանության լեգիտիմության հետագա ամրապնդման եւ երկրում կայունության ապահովման համար: Այժմ մեզ պետք է կուսակցության համագումար անցկացնել, որտեղ երկրի նախագահի առաջիկա ընտրություններին պետք է թեկնածուի առաջադրենք», - ասել է Նազարբաեւը, որին մեջբերում է մամուլի ծառայությունը:

Առաջին նախագահի խոսքով, կուսակցական վարչակազմը պետք է անհապաղ կատարի բոլոր անհրաժեշտ աշխատանքները համագումարի նախապատրաստման համար:

Kathimerini. Էրդողանը բախվում է իշխանության պահպանման դիլեմայի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար