25.11.2024
Թուրքիայի նոր ԳՇ-ն կարող է մրցակցել Պենտագոնի հետ
prev Նախորդ նորություն

ԻՀՊԿ-ին վիրավորելը հավասարազոր է իրանական ազգին վիրավորելուն․ Ռոհանի

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վիրավորելը հավասարազոր է իրանական ազգին եւ երկրի զինված ուժերին վիրավորելուն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու ԱՄՆ-ի որոշումը՝ հայտնում է Mehr-ը։

«Մեր թշնամիները կարծում են, որ ԻՀՊԿ-ն ուղղակի մեր զինված ուժերի մի մասն է, սակայն նրանք սխալվում են։ Նրանք պետք է իմանան, որ ԻՀՊԿ-ն ներկա է ողջ Իրանում, եւ իրանական ազգը նրան համարում է իր մի մասը։ ԻՀՊԿ-ին վիրավորելը հավասարազոր է իրանական ազգին եւ երկրի զինված ուժերին վիրավորելուն»,- ասել է Ռոհանին։

Նա դատապարտել է ԱՄՆ-ի եւ «սիոնիստական ռեժիմի» միջամտությունը տարածաշրջանային գործերում՝ հայտարարելով, որ «խոշոր տերությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը եւ սիոնիստները, կայունություն, միասնականություն, անվտանգություն եւ եղբայրություն չեն ուզում»։