25.11.2024
TANAP-ով սկսվել է առաջին գազի առաքումը
prev Նախորդ նորություն

Թուրքիան քննարկում է Իրանի հետ նոր առեւտրային մեխանիզմների ստեղծման հնարավորությունը

Թուրքիան քննարկում է Իրանի հետ նոր առեւտրային մեխանիզմների ստեղծման հնարավորությունը, ինչպես եվրոպական երկրների ստեղծած INSTEX համակարգը, որպեսզի խուսափի ԱՄՆ պատժամիջոցներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան հակազդում է պատժամիջոցներին, եւ Անկարան ու Թեհրանն անհրաժեշտություն ունեն շարունակել աշխատանքը, որպեսզի երկկողմ առեւտրի ծավալը հասցնեն մինչեւ 30 մլրդ դոլարի, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է ընթացիկ մակարդակը:

«Գոյություն ունեցող մեխանիզմների հետ միասին մենք գնահատել ենք նոր մեխանիզմների ստեղծման հնարավորությունը, ինչպիսին է INSTEX-ը, որպեսզի վերացնենք առեւտրի ոլորտում խոչընդոտները»,- հայտարարել է Չավուշօղլուն իր իրանցի գործընկեր Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «Այս հարցում կարեւոր է համերաշխությունը եւ վճռականությունը»,- հավելել է նա: