Իրանը մեծացնում է իր պաշտպանական հզորությունը՝ պատերազմը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին:Նրա խոսքերով, Արեւմուտքը կարծում է, որ Իրանը չպետք է հրթիռներ եւ պաշտպանական միջոցներ ունենա՝ միաժամանակ թույլ տալով այլ երկրներին տարածաշրջանը լցնել զենքով ու ռումբերով։ «Մենք դա թույլ չենք տա եւ անպայման կմեծացնենք մեր պաշտպանունակությունը, որպեսզի պատերազմ չլինի»,- ասել է նա։