Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Թեհրան ցույց տվեց, որ Դամասկոսն ու Թեհրանը պատրաստվում են կարևոր որոշումներ կայացնեն, որոնք կազդեն տարածաշրջանի վրա: Արաբ փորձագետ Նասեր Կանդիլը հայտարարել է, որ Ասադի այցն ու հանդիպումը այաթոլա Խամենեի հետ ունի կարևոր նշանակություն՝ այցը տեղի է ունենում այն պահին, երբ ԱՄՆ խորամանկ մոտեցում է ցուցաբերում Սիրիայից իր զորքերի դուրս բերման հետ կապված: Իրանցի փորձագետ Ասադոլա Զարեին նշել է, որ Ասադի այցը Թեհրան ցույց է տալիս, որ Սիրիայում ճգնաժամի կարգավորումը տեղի է ունեցել Իրանի ակտիվ մասնակցությամբ: Նրա խոսքով, այցը կրում է ռազմավարական նշանակություն ու նպատսելու է Իրան-Սիրիա կապերի ամրապնդմանը բոլոր ոլորտներում: