22.04.2025
Թուրքիան հետքայլ չի անի ռուսական Ս-400-ների ձեռքբերման հարցում. Էրդողան
prev Նախորդ նորություն

Խամենեին կանխատեսում է ԱՄՆ-ի պատմության մեջ «ամենամեծ պարտությունը»

Իրանի ուժերի եւ ներուժի մոբիլիզացումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կկրի իր պատմության մեջ ամենամեծ պարտությունը:

Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է Tasnim-ը: Նա ընդգծել է թշնամու համընդհանուր ճնշման դեմ ուժերի առավելագույն մոբիլիզացման անհրաժեշտությունը:


«Թշնամիները՝ մասնավորապես, ԱՄՆ-ն եւ սիոնիստները, այսօր էլ մոբիլիզացնում են իրենց բոլոր օբյեկտները եւ հնարավորությունները Իրանի ժողովրդի դեմ, մինչդեռ մյուս արեւմտամետներն ու եվրոպացիները նույնպես ինչ-որ կերպ թշնամություն են դրսեւորում Իրանի նկատմամբ», - ասել է նա:

«Մեր իսկական թշնամին ԱՄՆ-ն է», - ընդգծել է Խամենեին՝ հայտարարելով, որ երկիրը պետք է իրեն այնպես պահի, որպեսզի հակառակորդներն չմտածեն անգամ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման կամ ռազմական գործողությունների մասին: Նա ներկայացրել է խնդիրների լուծման 11 միջոցներ, որոնք ծառացած են Իրանի դեմ՝ ընդգծելով, որ խնդիրների լուծումը պետք է լինի «ակտիվ», այլ ոչ թե «պասիվ»:


 

ԻՀՊԿ-ն զորավարժությունների ժամանակ Պարսից ծոցում կիրառել է 50 անօդաչու թռչող սարք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան