ԻՀՊԿ-ն զորավարժությունների ժամանակ Պարսից ծոցում կիրառել է 50 անօդաչու թռչող սարք
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում զորավարժությունների ժամանակ կիրառել է անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես տեղեկացնում է Mehrը, զորավարժությունների ժամանակ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը տասնյակ անօդաչու սարքեր են ուղարկել Պարսից ծոցի ոչ մեծ կղզում գտնվող թիրախի դեմ։
Դրոնների խումբը, այդ թվում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի RQ-170 Sentinel 50 իրանական տարբերակները, թռել է գործողության գոտուց հազար կիլոմետր հեռավորության վրա՝ թիրախը ռմբակոծելու համար։
Զորավարժությունների մասին ոչ պաշտոնական զրույցներում գեներալ մայոր Հաթամ ալ Անբիա Գոլամ Ալի Ռաշիդն ասել է, որ լայնածավալ զորավարժություններում հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերի նման քանակության կիրառումը պետք է զգաստացնի երկրի ամբողջականությունը խախտել ցանկացող թշնամիներին։