25.11.2024
ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում ազդարարեցին նոր դարաշրջանի մեկնարկ քաղաքականության մեջ
prev Նախորդ նորություն

Զարիֆը թարմացրել է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հիշողությունը

Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Ֆրանսիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային հիշեցրել է, որ իրանական միջուկային համաձայնագիրը չի արգելում Իրանին ուրան հարստացնել՝ հայտնում է Tasnim-ը։

«Հիշեցնում եմ ՀՀԳԾ (Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագիր)-ի մեր գործընկերներին, որ Իրանի կողմից ուրանի հարստացման որեւէ արգելք չկա։ Ո՛չ այսօր, ո՛չ 2025թ․, ո՛չ հետագայում։ Եվրոպական գործընկերներին օգտակար կլինի կարդալ փաստաթուղթը, որը նրանք ստորագրել եւ խոստացել են պաշտպանել»,- Twitter-ում գրել է Զարիֆը։