23.04.2025
Ադրբեջանը, Թուրքիան և ՌԴ-ն հուշագիր կստորագրեն Բաքու-Թբիլիսի-Կարսի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Իրանը կշրջանցի ԱՄՆ պատժամիջոցները՝ նավթի վաճառքը կազմակերպելով «մոխրագույն շուկայում»

Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան հայտարարել է, որ Թեհրանն իր նավթը վաճառելու համար մոբիլիզացնում է բոլոր ռեսուրսները, ինչպես նաև օգտագործում է «մոխրագույն շուկան»՝ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները փոխհատուցելու նպատակով:

«Մենք մոբիլիզացրել ենք մեր երկրի բոլոր ռեսուրսները, նավթը վաճառվում է մոխրագույն շուկայում»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան, որի խոսքերը մեջբերել է Reuters-ը:

Զամանինիան չի նշել, թե հատկապես ինչ նկատի ունի «մոխրագույն շուկա» ասելով: Միևնույն ժամանակ, նա նման առևտուրը պատասխան է անվանել ԱՄՆ պատժամիջոցներին, որոնք Իրանը համարում է անարդար և անօրինական, այլ ոչ թե խարդախություն:

Թրամփը հայտնել է Վաշինգտոնի կողմից Իսրայելի լիակատար աջակցության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան