25.11.2024
Ադրբեջանը սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել ԵՄ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը ավիակիր խումբ կուղարկի Կենտրոնական հրամանատարության գոտի՝ որպես ազդանշան Իրանին

ԱՄՆ-ը որպես ազդանշան Իրանի իշխանություններին՝ ՌԾՈւ հարվածային խումբ կուղարկի Abraham Lincoln ավիակրով եւ մարտավարական ռմբակոծիչների խմբով ԱՄՆ ՌԾՈւ Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի, որի մեջ մտնում են նախեւառաջ Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունում:


«Ի պատասխան մեզ անհանգստացնող եւ իրավիճակի սրմանն ուղղված մի շարք հարցերի եւ սպառնալիքների՝ Միացյալ Նահանգները ԱՄՆ ՌԾՈւ հարվածային խումբ է ուղարկում՝ Abraham Lincoln ավիակրի եւ ռմբակոծիչների մարտավարական խմբի գլխավորությամբ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի, որպեսզի պարզ ու միանշանակ ազդանշան ուղղի իրանական ռեժիմին, որ Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների դեմ ցանկացած ոտնձգության կտրվի անզիջում պատասխան ուժի տեսակետից»,- նշվում է փաստաթղթում։

«Միացյալ Նահանգները չի ձգտում պատերազմի իրանյան ռեժիմի դեմ, բայց մենք լիովին պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարձակման ինչպես Իրանի հետ կապված կազմակերպությունների, այնպես էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կամ Իրանի կանոնավոր զորքերի կողմից»,- ընդգծում է Բոլթոնը։