23.04.2025
Փորձագետ. Իրանի ցուցադրական հռետորաբանությունն ուղղված է միջուկային գործարքի պահպանմանը
prev Նախորդ նորություն

Foreign Policy. Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները Թուրքիայի ապագան են

Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունների անցկացման մասին որոշումը խաթարում է Թուրքիայի առանց այդ էլ խարխլված ժողովրդավարությունը:


Չնայած բոլոր թերություններին՝ Թուրքիան 1946 թվականից սկսած հնարավորություն է ունեցել բազմակուսակցական ընտրություններ անցկացնել, որոնք ընդունվել են բոլորի կողմից: Այժմ այդ գործընթացի նկատմամբ վստահությունը վերացել է, գրում է Foreign Policy-ն:

Ընտրությունները կարգավորող կանոնները պատահական են դարձել, ինչը խաթարում է քաղաքացիների վստահությունը ամենահիմնարար ժողովրդավարական գործընթացի նկատմամբ:


Իսկապես, վերաիմաստավորելով իր նախկին դատական պրակտիկան Թուրքիայի ընտրական հանձնաժողովը իր որոշումը հիմնել է այն փաստի վրա, որ քվեարկության համար հանձնաժողովներն անօրինական են ձեւավորվել:


Այնուամենայնիվ, ընտրական հանձնաժողովը չի կարողացել մատնանշել, թե ինչպես է այդ խախտումը ազդել ընտրությունների արդյունքների վրա, հաշվի առնելով, որ քվեատուփերը նույնպես վերահսկվել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:

Փորձագետ. Ոչ Բաքուն, ոչ Մոսկվան ռազմական օգնություն չեն տրամադրի Իրանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան