23.04.2025
Իրանը չի ընդունի ճնշման տակ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի առաջարկը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի հետ պատերազմ չի լինի. Համենեի

Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Համենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմ չի լինի:
Նրա խոսքով՝ ռազմական դիմակայություն չի լինի, քանի որ ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ-ն չեն ձգտում պատերազմել, եւ ամերիկացիները գիտեն, որ պատերազմն անօգուտ է:


Համենեին նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանին զրկել ուժից՝ բանակցություններից բացառելով հրթիռային հզորության եւ Իրանի տարածաշրջանային ազդեցության թեմաները:

Նան նաեւ ԱՄՆ-ի ներկայիս կառավարության հետ բանակցությունները «թունավոր» է անվանել:

Համենեին հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքների արդյունքում ԱՄՆ-ի նկատմամբ իրանցիների ատելությունն աճել է 10 անգամ, իսկ Իրանի զինված ուժերը հիմա, առավել քան երբեւէ, պատրաստված են եւ զգոն:

Իրանը պաշտոնապես դադարեցրեց միջուկային գործարքով իր պարտավորությունների մի մասի կատարումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան