ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցներն ու ռազմական ուժի ցուցադրությունն Իրանին դնում են զգայուն վիճակի մեջ, փոխանցում է Liberation-ը: Իրանական ռեժիմի ամենապահպանողական ու ծայրահեղ հատվածին բավարարելու համար Թեհրանը հայտարարեց, որ չի իրականացնելու միջուկային գործարքի որոշ դրույթներ: Իրանը ստիպված է դիմակայել տնտեսական ճնշումներին և շանտաժի ենթարկել միջուկային գործարքի կողմերին: Սակայն Իրանը չի գնում միջուկային գործարքի խզմանը, ինչը կարող է պատերազմի հանգեցնել: