25.11.2024
Թուրքիայի ՊՆ-ն կարծում է, որ ԱՄՆ-ը չի կարող երկիրը հանել F-35-ի մշակման ծրագրից
prev Նախորդ նորություն

Իրանը ոչ մի բանակցություն չի վարի ԱՄՆ-ի հետ

Իրանը ոչ մի բանակցություն չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը իրանական ազգի նկատմամբ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի մամուլի քարտուղար Քեյվան Խոսրավին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Թեհրանը ԱՄՆ-ի հետ չի բանակցի, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխի իր վարքագիծը:

«Բանակցություններ ընդհանրապես չեն լինի», - ընդգծել է նա:

Խոսրավին հայտնել է, որ տարբեր երկրներից, հիմնականում ԱՄՆ անունից պաշտոնական անձանց Թեհրան այցերի քանակն ավելացել է՝ հավելելով, որ որոշ այցերի մասին հրապարակվել է, իսկ մնացածը գաղտնի են մնում: