ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ, պայմանավորվածությունների համաձայն, սիրիական Իդլիբում կրակի դադարեցման պատասխանատվությունը կրում է Թուրքիան: Նման կերպ է նա մեկնաբանել ՌԴ և Թուրքիայի նախագահների` երեկ կայացած հեռախոսազրույցը, որի ժամանակ նախագահ Էրդողանն ասել էր, որ «անհրաժեշտ է հասնել Իդլիբում կրակի դադարեցմանը և կենտրոնանալ քաղաքական կարգավորման վրա»: «Այստեղ պետք է հիշել, որ, Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այդ պատասխանտվությունը, իհարկե, կրում է Թուրքիան»,- ասել է Պեսկովը: