«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր ուժը կրած կորուստների պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Իրաքի ռազմական հետախուզության ղեկավար Սաադ Մուզհեր Ալ Ալյաքը: «Խմբավորումը կորցրել է տարածքներ պահելու ունակությունը և այժմ որդեգրել է «մուկն ու կատու» սկզբունքը»,- ասել է նա: Ալ Ալյաքի խոսքով` ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին ներկայումս տեղաշարժվում է Իրաքի և Սիրիայի միջև ընկած շրջաններում, Իրանի անապատային տարածքում, Թուրքիայի հետ սահմանակից տարածքներում, որտեղ բացակայում են զինված ուժերը: